Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 5000 հուշարձան, ոչնչացվում ու իսլամացվում են հայկական բնակավայրերը»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Հոկտեմբեր 18,2024 13:28

Արցախի բռնազավթման հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հայ բնակչության ինքնությունը բնորոշող նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը կազմում է մոտ 5000 հուշարձան։ Այս մասին «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունն է՝ հուշարձանների յուրացում, աղվանականացում։ Սա նոր չէ, մեծ թափ է առել դեռեւս 1950-1960-ական թվականներին, երբ ադրբեջանական պատմագիտության մեջ զարգացավ այսպես կոչված ադրբեջանական ժողովրդի ծագման աղվանական տեսությունը՝ կովկասյան աղվանքը համարելով որպես իրենց ժառանգություն»,- ասաց նա։

Deputy of the I have an honor faction Taguhi Tovmasyan and deputy of the Armenia faction Anna Grigoryan organized a discussion on the topic of destruction of historical and cultural heritage of the Nagorno Karabakh took place at the RA National Assembly

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը եկեղեցիների, խաչքարերի վրայից ոչնչացնում է վիմագիր արձանագրությունները։ «Դա հենց Ալիեւի հրամանով է, երբ Ալիեւն այցելել էր Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Ծաղկավանքի մոտ, հայտարարել է, թե իբր այդ եկեղեցիների արձանագրությունները հետագայում են ավելացվել հայերի կողմից եւ ենթակա են ոչնչացման»,- ասաց նա։

Հովհաննիսյանը հավելեց, որ Ադրբեջանը ոչնչացնում է նաեւ Արցախում 1994 թվականից հետո կառուցված հոգեւոր պաշտամունքային շինությունների եւ մոնումենտալ արվեստի կոթողները։ Ադրբեջանը համարում է, որ 1994 թվականից հետո կառուցված բոլոր շենք-շինությունները ենթակա են ոչնչացման, քանի որ «կառուցվել են ապօրինի»։

«Ադրբեջանը ոչնչացնում է նաեւ ամբողջական բնակավայրեր։ Տնտեսական գործունեության անվան տակ ոչնչացվել են Շուշիի շրջանի Քարինտակ, Հադրութի շրջանի Մոխրենես ու Խծաբերդ գյուղերը, մասամբ ոչնչացվել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղերը»,- ասաց նա։

Deputy of the I have an honor faction Taguhi Tovmasyan and deputy of the Armenia faction Anna Grigoryan organized a discussion on the topic of destruction of historical and cultural heritage of the Nagorno Karabakh took place at the RA National Assembly

Բանախոսը ներկայացրեց, որ Ադրբեջանն իրականացնում է նաեւ հայկական բնակավայրերի իսլամացման գործընթաց։ Հայկական բնակավայրերում մզկիթներ են կառուցվում։ «Այսինքն՝ սկսվել է էթնոկրոնական դիմախեղման եւ իսլամացման գործընթացը»,- հավելեց նա։

«Քանի որ այստեղ է նաեւ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, ես ասեմ, որ Արցախում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի երկու տասնյակից ավելի հուշարձան։ Եվ այն ժամանակ մենք դիմել էինք ռուս խաղաղապահների հրամանատարությանը, ՌԴ մշակույթի նախարարությանը, բայց որեւէ արձագանք չի եղել։ Ինչքանո՞վ է ՌԴ համար ընդունելի, երբ իրենց երկրորդ մայրաքաղաքը պաշտպանած Խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրիով էսկալատորով ֆուտբոլ են խաղում։ Եվ զրո արձագանք։ Իսկ երբ արեւելյան Եվրոպայի երկրներում մի փոքր կարմիր ներկ են նետում, իսկույն արձագանքը լինում է կտրուկ»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Լեռնիկ Հովհաննիսյանը նաեւ առաջարկություններ է մշակել, սակայն այսօրվա քննարկմանը չեն մասնակցում ՀՀ կառավարության ներկայացուցիչները, որպեսզի նրանց ներկայացվեին իր առաջարկությունները։

Քննարկման կազմակերպիչները՝ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հայտարարեցին, որ հրավեր էին ուղարկել ԿԳՄՍ, ԱԳՆ եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, սակայն այս գերատեսչությունից մերժել են իրենց հրավերը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031