Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում ենք զերծ մնալ ՍԴ որոշման բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից. Սահմանադրական դատարան

Հոկտեմբեր 18,2024 13:24

Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներում՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում Սահմանադրական դատարանին և առանձին դատավորներին թիրախավորման դեպքերը՝  պայմանավորված անհատական, խմբային կամ այլ հատվածական (գերակշռաբար՝ քաղաքական) շահերով։

Սահմանադրական դատարանը մշտապես առաջնորդվել է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից անհիմն և անբովանդակ խոսույթին, որքան էլ այն իր մեջ պարունակել է Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի դատավորների կամ աշխատակազմի աշխատակիցների հասցեին ուղղված արատավորող բովանդակություն, չանդրադառնալու՝ Բարձր դատարանի կարգավիճակին հարիր սկզբունքով։  Այդուհանդերձ, ակնհայտ է, որ առավել հաճախակի են դարձել դատական ակտերի իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծությունների եզրահանգումներում Սահմանադրական դատարանի դատավորներին կամ աշխատակազմի աշխատակիցներին արատավորող տեղեկությունների տարածման, ՍԴ որոշման բովանդակության դիտավորյալ խեղաթյուրումների միջոցով հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկատվություն տարածելու փորձերը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի աշխատակիցների հեղինակազրկման նպատակով կատարվող հայտարարությունները։

Նմանօրինակ գործունեություն ծավալող անձանց և խմբերին հորդորում ենք զերծ մնալ ՍԴ որոշման (որոշումների) բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից և, հրապարակային հայտարարություններով հանդես գալուց առաջ նախ ընթերցել ՍԴՈ-1749 որոշումը։

Նման հակաօրինական դրսևորումների նկատմամբ հրավիրում ենք հատկապես զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, և կարծում ենք, որ  այս շարունակական վարքագծի նկատմամբ հանդուժողականությունն անթույլատրելի է և շարունակվելու դեպքում՝ պետք է արժանանա իրավական գնահատականի:

Սահմանադրական դատարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031