News.am. Անցած շաբաթվա վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունը, որտեղ նշվում էր, թե արցախցի գործիչների կալանքը երկարաձգվել է: Այսօր հայտարարվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգման մասին: Ընդ որում՝ տարօրինակ կերպով չի նշվում, թե քանի ամսով է կալանքի ժամկետը երկարաձգվում:
NEWS.am-ը մեկնաբանության համար դիմեց ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանին.
Դեռ հունիսի վերջից Ադրբեջանի դատախազը պարբերաբար հայտարարում է, թե նախաքննությունն ավարտվել է և գործերն ուղարկվել են դատարան, բայց որևէ կերպ դատաքննությունը չի սկսվում, մինչդեռ ըստ միջազգային ընդունված պրակտիկայի՝ նախաքննության ավարտի մասին հայտարարելուց հետո կարճ ժամկետում պետք է սկսվի դատաքննությունը:
Այնինչ, նույն Ռուբեն Վարդանյանի գործով նախաքննությունը, ըստ էության, շարունակվել է. սեպտեմբերին նա ենթարկվել է լրացուցիչ հարցաքննության՝ Հայաստանի վարչապետի հայտարարության հետ կապված: Հետևաբար, հունիսին և սեպտեմբերին Ադրբեջանի դատախազի կողմից արված նախաքննության ավարտի մասին հայտարարությունները, կարելի է ասել, ավելի շատ արտաքին քարոզչական նպատակներով օգտագործված թեզեր էին, իսկ ներսում իրականում այլ գործընթացներ են կատարվում, որոնք թափանցիկ չեն և չեն տեղավորվում միջազգայնորեն սահմանված իրավական ստանդարտների մեջ:
Կարդացեք նաև
Հետևաբար մենք միջազգային հանրության և COP29-ին մասնակցող երկրների պատվիրակությունների ուշադրությունը պետք է հրավիրենք հետևյալ կարևոր փաստերի վրա՝
Հայ քաղբանտարկյալների և գերիների նկատմամբ իրականացվում են փակ գործընթացներ, որոնց ընթացքում չի ապահովվում արդյունավետ պաշտպանության իրավունքը միջազգային մասնագետների ներգրավվմամբ:
Ոտնահարվում են կալանավորված անձանց՝ պատշաճ ժամկետներում արդար դատաքննության իրականացման իրավունքները:
Ամենացինիկ կերպով արհամարհվում են մարդու իրավունքի միջազգային նորմերը, որոնք կապված են ազատությունից զրկված անձանց կամայականություններից պաշտպանելու երաշխիքների հետ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: