Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 18,2024 12:46

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. ադրբեջանական մամուլն անընդհատ հարստացվում է առաքելության նկատմամբ քննադատական, իսկ որոշ դեպքերում` վիրավորական բնույթի նյութերով, իսկ ադրբեջանական սահմանային դիտարկման համակարգերով արված անորակ լուսանկարները, որոնք ֆիքսում են եվրոպացիների մոնիթորինգի գործընթացը, ծաղրական մեկնաբանություններով ադրբեջանական տարբեր տելեգրամ ալիքներում են հայտնվում:

Հասկանալի է, որ առանց իշխանության ցանկության կամ գիտությամբ, Ադրբեջանի ՊՆ հսկողության տակ գտնվող տեսանյութերն ու լուսանկարները մամուլում չէին հայտնվի:

Ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը, 2 նպատակ ունի:

Առաջին, Ադրբեջանը սրանով արձագանքում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և ԵՄ անդամ տարբեր երկրներից նկատելի ակտիվացող կոշտ հռետորաբանությանը, որովհետև Ադրբեջանն իր պահվածքով բացահայտ արհամարհական կեցվածք է ընդունել:

Երկրորդ, Ադրբեջանը նպատակ ունի առաջնագծում ակտիվացնել բազմիցս կիրառված մարտավարությունը, որը ենթադրում է պարբերական սրացումներ:

Որպես կանոն դրանք կա´մ որպես ճնշման միջոց են կիրառվել` բանակցություններում զիջումների հնարավորություն ստանալու համար, կա´մ նախապատրաստություն են եղել տարբեր բնույթի և մասշտաբի գործողությունների իրականացման նպատակով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031