Լրահոս
Օրվա լրահոսը

Ինեկոբանկը Mantashyants Global Expo 2024-ին ներկայանում է բիզնեսների զարգացմանն ուղղված իր լուծումներով

Հոկտեմբեր 18,2024 12:04

[Երևան, 18 հոկտեմբերի] Ինեկոբանկն իր բիզնես պրոդուկտներով և բիզնեսի զարգացմանն ուղղված  ֆինանսավորման լուծումներով  Mantashyants Global Expo 2024 ցուցահանդեսի մի մասն է և հրավիրում է բոլոր բիզնես ներկայացուցիչներին, գործընկերներին և բիզնես հետաքրքրություններ ու գաղափարներ ունեցողներին իր կանաչ գոտիներ։

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Մերիդիան էքսպո կենտրոնում գործարար համայնքի ներուժը, ձեռքբերումներն ու հեռանկարները մեկտեղող Mantashyants Global Expo 2024 միջոցառմանը Ինեկոբանկը ներկայացնում է ֆինանսավորման հարմարավետ  գործիքակազմ, որը միտված է ապահովել բիզնեսների շարունակական զարգացումը։

Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը նշում է, որ բանկը մշտապես կարևորում է մեր երկրում բիզնես միջավայրի ձևավորմանն  ու բիզնեսների զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները և իր գործունեությամբ  ձգտում նպաստել այդ գործընթացներին։ Mantashyants Global EXPO 2024-ն այս առումով հրաշալի առիթ է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մեկ հարկի տակ հանդիպելու և նրանց  հետաքրքրություններին ավելի անմիջական մթնոլորտում ծանոթանալու համար։

«Մեր մասնակցությունն այս էքսպոյին հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնել մեր ֆինանսավորման շահավետ առաջարկները՝ ուղղված յուրաքանչյուր բիզնեսի նպատակներին, այլև՝ անմիջականորեն շփվել մեր ներկա  և պոտենցիալ  գործընկերների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց ֆինանսական հետաքրքրություններին ու կարիքներին»,- ասում է Արտյոմ Չիչյանը։

Ինեկոբանկն առաջարկում է ֆինանսավորման լայն հնարավորություններ, ներառյալ՝ էներգախնայողությանը և վերականգնվող էներգիային ուղղված  արտոնյալ պայմաններով ֆինանսավորում, տնտեսության արդիականացմանն ուղղված սուբսիդավորման ծրագրերի շրջանակում վարկերի, լիզինգների տրամադրում, միջազգային երաշխիքների, ակրեդիտիվների թողարկում, որոնք կարող են օգնել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկություններին հասնել իրենց բիզնես նպատակներին կայուն զարգացման ճանապարհով։

«Ներկայումս մեծ ուշադրություն ենք դարձնում «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը, որը ենթադրում է կազմակերպությունների էներգաարդյունավետությանն ու արդիականացմանն ուղղված ներդրումներ։ Նման ներդրումները խթանելու նպատակով Ինեկոբանկը համագործակցում է միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ և կիրառում լավագույն փորձն այդ ծրագրերն ապահովելու համար»,- հավելում է Ա․ Չիչյանը։

Էքսպոյի ողջ ընթացքում Ինեկոբանկի կանաչ գոտիներում այցելուները  կարող են տեղում ծանոթանալ բանկի ծառայություններին և օգտվել աննախադեպ առաջարկներից իրենց բիզնեսներն ընդլայնելու և գաղափարները կյանքի կոչելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031