ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը
ԱԺ-ում տեղի ունեցած լսումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ լսելու բան չկա: Ամբողջ մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են, պարտվել են քանիցս, բայց իր հոգին հանձնվել չգիտի և գնաց իր գործերով, նախկին իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված մի հին ծակ, ասենք թե՝ «կոշիկ», մի քանի վիրավորանք հնչեցրեց ու եթե դուրս չշպրտվեր պետական հիմնարկից աղմուկ-աղաղակով, ոչ մեկը երևի չէր էլ նկատի:
Հիմա բուռն փորձում են այդ լսումներին գոնե մեկ օրակարգ իմաստ տալ, որ չստացվի, որ իզուր էին հավաքվել ու ինձ նորից մեղադրում են քաղաքացու վրա թքելու մեջ, չնայած քաղաքացի չէր ու որ մի 7 անգամ ներողություն եմ խնդրել: Հա, ի դեպ, այլևս չեմ էլ պատրաստվում: Էն մեր սիրելի ժողովրդի ձայնն էլ ուրիշների վրա խարան է ման գալիս, փորձում պիտակավորել, որ չհիշեն իր ճակատին տպած Սերժի խարանը՝ իտալական բանԴիկով: Վերջում էլ գրումա, որ ինքը էսինչ հանձնաժողովի այն նախկին ինչն է ապօրինի հեռացված, լավ է չի գրում նաև՝ նախկին ՔՊ պատգամավոր է:
Մի քանի օրից հետ կգամ, ԱԺ նիստերը կսկսվեն, կգաք ամբիոնից կխոսենք, եթե կգաք:
Կարդացեք նաև
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը
Դատապարտելի´ է, քաղաքացու ձեռքերը ոլորած, օրենսդիր մարմնի շենքից հեռացնելը՝ արտաբերած թեկուզ անընդունելի խոսքի համար:
Չեխիայում գտնվող Ալեն Սիմոնյանը, ըստ ամենայնի, հետևել է այսօրվա խորհրդարանական լսումներին, որը կազմակերպել էր ընդդիմությունը ու վիրավորվել: Նրա խոսնակը հայտնել է, թե խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը Ազգային Ժողովի շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական-վիրավորական արտահայտությունների համար։
Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, և չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք:
Իսկ ի՞նչ էր ասել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նա հայտարարել է. «Էս ամբիոնն էսօր ղեկավարում ա մի մարդ, որից ես ամաչում ու գետինն եմ մտնում, այցեքարտով մի մարմնավաճառ, որը ժողովրդի հարկերով վարձատրվող թիկնապահների կարող է հրահանգել, որ բռնեն քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա»։
Այս խոսքերից հետո ԱԺ պահպանությունն իրականացնող անձիք նախկին պատգամավորների ձեռքերը ոլորել և դուրս են հանել շենքից:
Սա է Նիկոլ Փաշինյանի ստեղծած ժողովրդավարությունը, այսպես՝ «զերո» հանդուրժողականությամբ են արձագանքում քաղաքական ընդդիմախոսներին, այսպես է պաշտպանվում ազատ խոսքը, որի մեջ այս դեպքում, այո´, կար նաև վիրավորանք:
Հետաքրքիր է, ԱԺ-ի՝ որպես ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նախօրեին ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չհրահանգեց իշխանական պատգամավորի ու պետական պաշտոնյաների ձեռքերը ոլորել ու դուրս հանել:
Բայց ինձ համար առավել տարակուսելի է, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախկինում ավելի հանդուրժող էր իր մասին նույնատիպ խոսույթի նկատմամբ, քան այսօր: Տեսանյութով հիշեցնում եմ…
Իսկ քաղաքացու վրա թքելը կմնա հավերժ խարան Սիմոնյանի ճակատին դաջված՝ ամոթի, նվաստացման և լկտի անպատժելիության: