Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքնուրույն պայքարի իր իրավունքները պաշտպանելու համար՝ անկախ ՀՀ կառավարության գործողություններից». «Միրոր-Սփեքթեյթր»

Հոկտեմբեր 18,2024 11:17

«Միրոր-Սփեքթեյթրում» տպագրված փարիզաբնակ իրավաբան, «Paris Pantheon-Assas» համալսարանի միջազգային իրավունքի բաժնի հետազոտող-դասախոս եւ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար դոկտ. Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի հոդվածը:

Բռնի տեղահանությունը պարզապես պարտավորեցնում է ինքնորոշման իրավունքի վերաձեւավորումը, որովհետեւ վերադարձի իրավունքը այս գործընթացի լոկ առաջին փուլն է: Թվում է, թե Հայաստանի եւ Սփյուռքի հայության համար ավելի հարմարավետ է պարտվածի հոգեվիճակում գտնվել, քան պայքարել վավերական իրավունքի պաշտպանության համար: Նույն գործընթացը նկատելի էր նաեւ 1915-ի Ցեղասպանությունից հետո, երբ փոխհատուցման առավել մարտական պահանջից հրաժարվելով՝ նախընտրեցինք վառ պահել նահատակների հիշատակը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ինչ խոսք, ունեն մեղքի իրենց բաժինը այսօրվա աղետալի վիճակի համար: Եթե նրանք վեր կանգնեին իրենց կարգավիճակից` որպես ինքնակոչ անկախ պետություն եւ օգտագործեին դիվանագիտական որոշակի իրավական հարթակները, որոնք հասանելի են ազգային էթնիկական խմբավորումներին, ապա նրանք հաստատած կլինեին իրենց քաղաքական կամքը եւ միջազգային թատերաբեմում բարձրացրած կլինեին գիտակցությունն այդ մասին:

Արցախցիները պետք է գործեն ինքնուրույն

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքնուրույն պայքարի իր իրավունքները պաշտպանելու համար՝ անկախ Հայաստանի կառավարության գործողություններից, որոնք միշտ չէ, որ նույն շահերն են հետապնդում: Տեղահանված քաղաքացիները շատ շտապ կարգով պետք է քարոզչության (լոբբիինգի) միջոցով ներկայացնեն իրենց հարցը երրորդ երկրներում ոչ որպես ինքնակոչ պետության բնակիչներ, այլ որպես էթնիկական մի խմբավորման, որին բռնի տեղահանել են իր պատմական հայրենիքից: Նրանք պետք է կարողանան այդ երրորդ երկրներին համոզել, որ աջակցեն Ադրբեջանի դեմ ICT-ում Հայաստանի ձեռնարկած քայլերին (ռասսայական խտրականությանը վերջ տալու միջազգային կոնվենցիայի կիրառմանը): ICT-ը արդեն հավանություն տվել է Հայաստանի պահանջներին եւ հրամայել ժամանակավոր միջոցառումներ ձեռնարկել պաշտպանելու համար ԼՂ-ի հայերի իրավունքները: Արժեքների պահպանման վերաբերյալ մի վճիռ վստահորեն վերջ կդնի բռնի տեղահանության հետ կապված ռասսայական խտրականությանը եւ կհաստատի վերադարձի, ինչպես նաեւ անշարժ գույքի եւ դրամական կորուստների փոխհատուցման իրավունքները եւ բանտարկյալների ազատ արձակումը: Վճիռը նաեւ կպահանջի ուղղումներ մտցնել Ադրբեջանի օրենսդրության մեջ, որպեսզի երաշխավորվի բնօրրան վերադարձող հայերի անվտանգությունը: Եթե Ադրբեջանը չկատարի ICT-ի վճռի դրույթները, երրորդ երկրները հարցը կբարձրացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերում: Դա միակ միջազգային հարթակն է, որ կարող է արդյունավետ պատժամիջոցներ նախատեսել Ադրբեջանի դեմ, որպեսզի նա ստիպված լինի կատարել վճռի պահանջները:

Ֆիլիպ Րաֆֆի ԳԱԼՖԱՅԱՆ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Թարգմանությունն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031