Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ավերում է Արցախը. ոչնչացման դեպքերը վանդալիզմ դիտարկելուց բացի նաև այս ամենը պետք է դիտարկենք որպես հոգեբանական ահաբեկչության մեխանիզմ. Հովիկ Ավանեսով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2024 11:01

Ադրբեջանն ավերում է օկուպացված Արցախը, շենքեր, ճանապարհներ, եկեղեցիներ է ավերում, տպավորություն է, թե հայկական հետքն Արցախից ջնջելու խնդիր են դրել իրենք առաջ: Ինչո՞ւ է Ալիևն այդքան սարսափում հայկական հետքից, զրուցել ենք Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովի հետ:

– Թեպետ օկուպացրել են Արցախը, սակայն կարծիք կա, որ ազերիները չեն ցանկանում ապրել Արցախում, վաճառում կամ վարձակալության են տալիս տները, իսկ ռեժիմը սպառնում է ադրբեջանցիներին, որ կխլի բոլոր այն տները, որտեղ չեն ապրի վերաբնակեցվածները: Մինչդեռ Արցախի մեր հայրենակիցները երազում են միջազգային երաշխիքների առկայության դեպքում վերադառնալ Արցախ:

– Մենք պետք է ոչնչացման դեպքերը վանդալիզմ դիտարկելուց բացի նաև այս ամենը դիտարկենք որպես հոգեբանական ահաբեկչության մեխանիզմ: Պատահական չէ, որ Ադրբեջանը նկարահանում է, թե ինչպես է քանդում Արցախը: Եթե առաջ նման կադրերը զուտ սիրողական մակարդակի վրա էին նկարահանում, հետո ջնջում, ապա այդ ամենը հիմա անում են պետական մակարդակով: Արցախի Ազգային ժողովի, Ազատամարտիկների միության շենքի քանդման պրոցեսը նկարահանել էին ու պետական հեռուստաընկերություններով ցույց էին տալիս հպարտորեն: Ինչ վերաբերում է օկուպացված բնակավայրերում ադրբեջանցիներին բնակեցնելու քաղաքականությանն, ապա պետք է արձանագրենք, որ եթե Ադրբեջանն այդ քաղաքականությունը չիրականացնի, մարդկանց չբնակեցնի, ապա այն լրիվ դատարկ կմնա: Ադրբեջանի մյուս քաղաքներից, Բաքվից չեն ցանկանում գնալ օկուպացված Արցախում ապրելու: Օրինակ, Հադրութում ապրում են վարձկան ահաբեկիչներ: 2020 թվականի պատերազմին նրանք էին ներգրավված պատերազմում: Գուցե Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի համար օգտագործվի, կամ ծանր հանցագործություններ կատարած անձանց համար:

Հայկ Գևորգյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031