«Ազատություն». Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Վերջերս հայտնի դարձավ, որ մեղադրանքը է՛լ ավելի է խստացվել՝ ավելացել է պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հոդվածը:
Օրեր առաջ Բաքուն հաղորդեց, որ երկարաձգել է նաև Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի և մյուսների կալանքի ժամկետը։
Հոկտեմբերին Ադրբեջանն Արցախի նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանք առաջադրեց՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: