Լրահոս
Օրվա լրահոսը

Մելանյա Պետրոսյանցի դետեկտիվ գրքի շնորհանդեսը

Հոկտեմբեր 18,2024 12:30

Մանկավարժական համալսարանի գրադարանի ընթերցասրահում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ժուռնալիստների միության անդամ, արձակագիր, լրագրող Մելանյա Պետրոսյանցի գրքերի՝ «Օրենքով գող», «Ոստիկանը» եւ՝ «Մեր ժամանակները. Սեր եւ հուսախաբություն» գրքերի շնորհանդեսը: Վերջին գիրքը՝ «Մեր ժամանակները» դետեկտիվ ժանրի է:

Մ. Պետրոսյանցի դետեկտիվ գրքին անդրադառնալով նշել էինք. «Մելանյա Պետրոսյանցը քթիցդ բռնած տանում է հանցագործության հնարավոր վայրերով ման տալիս, ապա անսպասելի, այնպիսի բացահայտում է անում, որ չես հասցնում այդ պահին հասկանալ, ոնց, ոնց էլի… Մի շատ հետաքրքիր, անգամ սիրվող կերպար կա այս գրքում. տիկին Նունեի: Այս կինն օգնում է մասնավոր դետեկտիվին: Կոլորիտային նկարագրով այս կինը՝ Նունեն, ասես բրիտանական դետեկտիվ ակումբի նախագահ, 82 դետեկտիվ վեպերի հեղինակ Ագաթա Քրիստիի արարած կերպարների հայ նախատիպը լինի»:

ԵՊՀ դոցենտ Նաիրա Գասպարյանն իր խոսքում ասաց. «Լինելով քրեական գեղարվեստական ուղղվածության ենթաժանր, հայկական պետրոսյանցական դետեկտիվը տարբերվում է ընդունված համաշխարհային դետեկտիվից հենց թեկուզ միայն նրանով, որ դետեկտիվ ենթաժանրի զարգացումները՝ սկսած անտիկ շրջանից, չինական եւ եվրոպական, ամերիկյան համանուն ժանրից, հայկականում գլոբալ համատեքստում որոշակի անկրկնելի ազգային երանգներ են ձեռք բերում Մելանյա Պետրոսյանցի շնորհիվ: Այստեղ առեղծվածի լուծումը թվում է՝ թե հեռու է, բայց որոշակի չնախատեսված իրադրություններ տանում են դեպի հանգուցալուծում։ Պետրոսյանցական դետեկտիվն առանձնանում է նրանով, որ այն ընթանում է ժամանակակից գլոբալ զարգացումներին համահունչ՝ արտացոլվելով տիկին Մելանյայի գործերում՝ ըստ անհրաժեշտության: Պուարոյի, Հոլմսի, Ագաթա Քրիստիի հերոսները խամրում են տիկին Մելանյայի ստեղծած վառ անհատ-հերոսների համեմատությամբ»:

Կարդացեք նաև
Գաղթականներ

Գրքի հերոսներից մեկը՝ «Գաբիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի» հիմնադիր Հայկ Գաբիելյանն ասաց. «Տիկին Մելանյայի պատմվածքներում պրոֆեսիոնալիզմով հագեցած են մեկնաբանվում դեպքերն ու հանգամանքները, որ չճանաչելու պարագայում կմտածես, հեղինակը բազմամյա փորձառու քննիչ է»:

Անշուշտ, գրքերից տպավորված շատերն էին ուզում խոսք ասել` Մելանյա Պետրոսյանցի գրական վաստակի, գրքերի, դետեկտիվ պատմվածքների մասին: Իրենց տպավորությունները կիսեցին հրապարակախոս, արձակագիր Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ Հովիկ Սարոյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031