Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Հակառակ իր պնդումներին, նա ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենավախկոտ ու անվճռական ղեկավարն է. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2024 10:16

Հարցազրույց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ։

 -Այսպես կոչված, Սյունիքի միջանցքի խնդրից խոսենք: Ի՞նչ է խոստացել Փաշինյանը, որ չի կատարում եւ ի՞նչ են նրանից պահանջում: 

– Հակառակ իր պնդումներին, նա ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենավախկոտ ու անվճռական ղեկավարն է: Բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ ինքը վախեցել է պատասխանատվություն վերցնել եւ ՀՀ-ի համար կարեւոր, բայց գուցե հանրության համար դժվար ընկալելի որոշում կայացնել:

2019թ․ մենք մերժեցինք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարգավորման պլանը՝ զիջելով 5 շրջան, սերնդեսերունդ պահել մեր վերահսկողությունը ԼՂ-ի, Լաչինի եւ Քարվաճառի նկատմամբ, արդյունքում ստացանք պատերազմ: Պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժելով շատ ավելի նպաստավոր պայմանները, վերջում ստացանք նոյեմբերի 9-ը, այս պլանում՝ մերժելով 9-րդ կետը, ստացանք ԼՂ-ի եւ Լաչինի կորուստ ու հայաթափում, բայց միեւնույն է՝ 9-րդ կետի պահանջը ուժի մեջ է եւ դրանից նա չի կարողանում հրաժարվել:

Այսինքն, ամեն անգամ նա վախենալով պատասխանատվություն վերցնել, մեզ դնում է ավելի ծանր վիճակի մեջ: Գուցե դա արվում է հատուկ նպատակով, որ ստացվի՝ ոչ թե ինքն է գնացել այդ զիջմանը, այլ ՀՀ-ն է հայտնվել պարտադրված վիճակում, որի համար Փաշինյանը, իբրեւ թե, մեղավոր չէ: Սա պատասխանատվությունից փախչելու անմեղսունակ քաղաքականություն է եւ նշանակում է, որ ՀՀ-ի փոխարեն որոշում են այլք:

Այսպես կոչված, միջանցքի խնդրում ոչ մեկի համար այլեւս կարեւոր չէ ՀՀ-ի խոսքը, դրա ճակատագիրը որոշելու է գերտերությունների շահերի բախման ընթացքը, որը կարող է լինել ավելի հանգիստ, կամ` կամ ավելի փոթորկալից, եթե Իրանի հետ կապված մեծ պատերազմի սցենարն իրականացվի:

Հայաստանը հանգիստ չի ունենալու, քանի դեռ Փաշինյանին չեն փոխարինել ռազմավարական եւ իրատեսական մտածողություն ունեցող գործիչները:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031