Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Աթաբէկեան վերահաստատեց Հայաստանի Հանրապետութեան աջակցութիւնը եղբայրական Լիբանանին

Հոկտեմբեր 17,2024 22:33

Հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները 17 հոկտեմբերին Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ հանդիպում ունեցան Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեանին հետ՝ ներկայութեան Հայաստանի հանրապետութեան հիւպատոս Սեդրակ Սարգսեանի եւ փոխդեսպան Ստեփան Գէորգեանի։

Հանդիպման ընթացքին քննարկուեցան Լիբանանի մէջ առկայ ապահովական, մարդասիրական եւ ընկերային խնդիրները։ Խոհրդակցութիւնները կեդրոնացած էին ճգնաժամային պայմաններուն վրայ։

Դեսպան Աթաբէկեան վերահաստատեց Հայաստանի Հանրապետութեան աջակցութիւնը եղբայրական Լիբանանին։

Հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները իրենց հերթին ընդգծեցին ներկայ պայմաններուն մէջ համակարգուած աշխատելու հրամայականը։

Ժողովականները կարեւոր նկատեցին պահպանել աշխատանքային խորհրդակցութիւններու ձեւաչափը դեսպանութեան եւ հայկական կառոյցներուն միջեւ՝ համայնքը յուզող խնդիրներու շուրջ։

 

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031