Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan» ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի մոտակա դաշտում

Հոկտեմբեր 17,2024 19:01

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի մոտակա դաշտում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Մ․-ն (ծնված 2022 թ․), Ա․ Մ․-ն (ծնված 1991 թ․), Տ․ Պ․-ն (ծնված 1989 թ․) և Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Կ․ Ա․-ին (ծնված 1962 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության

Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031