Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵՎ 7» ՍՊԸ-ի նկատմամբ ավելի քան 24 մլն դրամ տուգանք է նշանակվել  հեղուկացված գազի թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար

Հոկտեմբեր 17,2024 18:18

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  2024 թվականի հուլիսի 16-ի թիվ 421-Ա որոշմամբ հարուցել է վարույթ հեղուկացված գազի իրացման առնչությամբ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։

Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությանը պատկանող ք. Վաղարշապատ, Բաղրամյան-Մանուշյան 32 հասցեում գտնվող հեղուկացված գազի լցակայանում գազի վաճառքի ընթացքում լիցքավորման սարքը ցույց է տվել 15 լ ցուցանիշ, մինչդեռ իրականում լիցքավորումն իրականացվել է 9.9 լ-ի չափով, այսինքն՝ փաստացի շեղումը կազմել է 5.1 լ: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը շուրջ 30%-ի չափով իրականացրել է հեղուկացված գազի թերլիցքավորում:

Արդյունքում՝ Հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 673-Ա որոշմամբ ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց՝ նշանակելով 24 799 000 ՀՀ դրամի չափով տուգանք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Պետք ա նման տնտեսվարողին ոչ միայն տուգանել այլ իր Լալայանի երևացող մասի վրա ,շատ մեծ վահանակ փակցնել որի վրա գրված կլինի “ոչ բարեխիղճ”:
    Մեկ տարի նա պետք է այդ վահանակով աշխատի։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031