Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ևս մեկ ապացույց է, որ Գերասիմ Վարդանյանը կալանքի մեջ է գտնվում շինծու մեղադրանքով. փաստաբան

Հոկտեմբեր 17,2024 18:02

Փաստաբան Սոսե Չանդոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուղիղ 4 ամսից ավել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորված է, պատճառը բոլորիս հայտնի իշխանության կողմից ընդդիմադիրներին լռեցնելու համար որպես գործիք օգտագործվող ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն է, որի 2-րդ մասի՝ սահմանադրականության հարցի հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել էին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով ներկայացված դիմումը և լավագույնս հասկանալով հոդվածի հակասահմանադրական լինելու փաստը, Սահմանադրական դատարանը խուսանավել է հստակ դիրքորոշում հայտնելուց՝ դիմելով Վենետիկի հանձնաժողով նշված հարցի շուրջ խորհրդատվական կարծիք ստանալու համար:

Ակնհայտ է, որ ՀՀ ՍԴ-ն ունենալով նվազագույն իրավական հիմքեր ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը կհռչակեր սահմանադրությանը չհակասող՝ զերծ մնալով տարատեսակ կառույցների դռները թակելու եւ կարծիքներ հավաքելու գործառույթից:

Հետաքրիր է` ի՞նչ են մտածում այն դատարաններն ու հանրային մեղադրողները, որոնց անմիջական մասնակցությամբ ու թեթև ձեռքով 4 ամսից ավել է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ մի հոդվածով, որի սահմանադրականությունը նույնիսկ ՍԴ֊ի կողմից այս պահին չի հաստատվել։

Սա ևս մի ցցուն ապացույց է, որ Գերասիմ Վարդանյանը այս պահին էլ մեղադրվում և կալանքի մեջ է գտնվում ապօրինի և շինծու մեղադրանքով։

Հ.Գ. Հերթական անգամ արձանագրում ենք, որ 4 տարի շարունակ Գերասիմին և իր ընկերներին ենթարկում են քաղաքական հետապնդումների` լռեցնելու և իրենց քաղաքական ճանապարհից հեռացնելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031