«Հայկական ալիք». Վաղը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ Արարատ Միրզոյանի, ինչպես նաև ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
Անկարան կհայտարարի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին աջակցելու մասին:
«3+3»-ի մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
Հայտարարության տեքստում նախատեսվում է նաև կենտրոնանալ տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարգավաճման անհրաժեշտության վրա։
Կարդացեք նաև
Նշենք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված տարածաշրջանային այս հարթակը, ընդգրկելով, Թուրքիային և Ադրբեջանին՝ գերակա դիրքերից հայկական ներկայությունն ու շահերը հակակշռելու համար, արդյունավետ չէ, և ավելին, միայն վնասաբեր է Հայաստանի համար: