Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա խորացումը: Քննարկել են նաև արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Հանդիպմանը կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումներին։ Անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։ ԱԽ քարտուղարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը հնարավորինս արագ կնքել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը:
ՀՀ Անվտանգության խորհուրդ