Պաշտոնապես մեկնարկել է «Էրազմուս օրեր 2024» տոնակատարությունը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 19-ը։
Հոկտեմբերի 15-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդես եկավ բացման խոսքով «Erasmus+4ME․ բացահայտիր Էրազմուս + հնարավորությունները քեզ համար» միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի կողմից։
Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ Էրազմուս+ ծրագիրն արդեն հնարավորություն է տվել միլիոնավոր ուսանողների և մասնագետների սովորել, անցնել վերապատրաստում և ձեռք բերել աշխատանքային փորձ ծրագրի մեկնարկից ի վեր։
Նա շեշտեց Էրազմուս+ ծրագրի նշանակալի ձեռքբերումները մինչ օրս և նշեց, որ դեռ շատ աշխատանք կա անելու՝ որակյալ կրթության հնարավորությունները Հայաստանում և ամբողջ Եվրոպայում ընդլայնելու համար։
Կարդացեք նաև