Խորհրդարանի միջանցքում քիչ առաջ քաշքշոց է եղել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ խորհրդարանի անվտանգության աշխատակիցների միջեւ։ Անվտանգության աշխատակիցները փորձել են Ռուբեն Հակոբյանին ուժով դուրս հանել խորհրդարանի շենքից՝ պատճառաբանելով, որ Ռուբեն Հակոբյանը փորձել է մտնել իր նախկին աշխատասենյակ։
Հորը պաշտպանել էր փորձում Ռուբեն Հակոբյանի որդին՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Հա, բայց էդ ստորությունն ինչի՞ եք անում։ Ես ձեր հերն անիծելու եմ»,- խորհրդարանում անվտանգության աշխատակիցներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ այսօր խորհրդարանում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար: Խնդիրը վերաբերվում է ՀՀ-Ադրբեջանի սահմանազատման-սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ