Լրահոս
Օրվա լրահոսը

Ականների թեման Հայաստանի և հայերի դեմ ադրբեջանական քարոզչական-տեղեկատվական արշավի գործիքներից մեկն է, որը կիրառվում է պետական մակարդակով. «Գեղարդ» հիմնադրամ

Հոկտեմբեր 17,2024 15:14

Ադրբեջանի ականային քարոզչությունը Հայաստանի դեմ

Հոկտեմբերի 12-13-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է ականների զոհերին նվիրված ֆոտոցուցահանդես։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Gilavar Foto Klubu» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» և Չեխիայում գործող ադրբեջանական «Կրակի երկիր» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

«Ոտքերը սեղմում են կոճակը» խորագրով երկօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում (Staromestske namesti) և Չեխիայի Հանրապետության հրապարակում (Namesti Republiky)։

Նախագծի ղեկավար Ռաշադ Մեհդիևն ասել է, որ «երկօրյա ցուցահանդեսների ընթացքում հազարավոր մարդիկ մանրամասն տեղեկություններ են ստացել ականային ահաբեկչության մասին, որը մինչ օրս շարունակվում է Ադրբեջանում»։

Ականների թեման Հայաստանի և հայերի դեմ ադրբեջանական քարոզչական-տեղեկատվական արշավի գործիքներից մեկն է, որը հետևողականորեն կիրառվում է պետական մակարդակով՝ միջազգային հարթակներում ու երկկողմ հանդիպումներում դառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից արծարծվող պարտադիր թեմաներից մեկը։ Իրականում այն միտված չէ հումանիտար որևէ խնդիր լուծելուն։ Ընդհակառակը՝ հանցավոր իր գործողությունները թաքցնելով «հումանիտար» քողի տակ՝ Ադրբեջանը նման միջոցառումներով փորձում է հարցին անտեղյակ օտարերկրացիներին ականների թեման ներկայացնել իբրև խնդիր` Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու նպատակով։

Այս համատեքստում Բաքուն իրեն ներկայացնում է որպես հակամարտության զոհ՝ դրանով շեղելով միջազգային հանրության ուշադրությունն արցախահայության դեմ իրականացրած հանցագործություններից։

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի նման գործելաոճը և հրավիրում է միջազգային գործընկերների ուշադրությունը Բաքվի համակարգված ագրեսիվ քաղաքականության վրա, որի բաղադրիչներից մեկն է նաև ականների և դրանց հետևանքով տուժածների խնդրի չարաշահումը։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեկ անգամ էլ եմ գրել՝հայ-ադրբեջանական սահմանին ականներ տեղադրվել են ազերիների կողմից 1991-93թվականներին եւ բազմաթիվ ՀՀ եւ ԱՀ քաղաքացիներ վնասվել եւ զոհվել են ականապատված անտառներում կամ գյուղատնտեսական հանդակներում աշխատանքներ կատարելու ժամանակ։ Մնում է խիզախություն ունենալ եւ այդ մասին բարձրաձայնել համապատասխան հարթակներից։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031