Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մարդը բոլորին ներգրավում է, որ միայնակ հանցավոր չլինի. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Հոկտեմբեր 17,2024 14:47

«Սրանք խորհրդարանական լսումներն են եւ միջոցներից մեկն է եւս մեկ անգամ լայն առումով մեր հասարակությանը, մեր ժողովրդին իրազեկելու, ուղղակիորեն փաստերով ցույց տալու, որ այս ամբողջ գործընթացը ոչ միայն տեղային նշանակությամբ, այլեւ ուղղակի մեր պետության վտանգման, կործանման ընթացքն է: Միեւնույն ժամանակ տեղեկացնելով հանդերձ՝ այդ շեշտադրումները կատարել, որպեսզի մարդիկ պատկերացնեն, թե ինչ իրական վիճակում ենք մենք գտնվում… Այս իշխանությունը պետք է հեռանա»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Լրագրողի հարցին՝ Սահմանադրական դատարանի մոտ կայացած գործողություններից հետո որևէ դատավոր արձագանքե՞լ է, Բագրատ սրբազանն այսպես արձագանքեց. «Հանրայինով մեկը (Վահե Գրիգորյանը-Գ.Հ.) խոսել է, որը տարիներով աշխատանքի չի գնացել, ՍԴ-ում իր գործառույթները չի կատարել եւ փող է ստացել եւ դեռ համարձակություն է ունեցել իր երեսով դուրս գալու եւ խոսելու… Որեւէ մեկը չի արձագանքել, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել:

Ես Հանրայինի ուղիղ եթերում ասել եմ եւ այսօր էլ կրկնում եմ՝ այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) բոլորին իրեն հանցակից է դարձնում այս բոլոր գործընթացներում: 2020թ նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել եւ կնքվել, մեր պետության համար աղետալի փաստաթղթեր: Դրանցից մեկով Արցախն է հանձնվել, դրանցից որեւէ մեկը չի բերվել ՍԴ, ԱԺ, որեւէ ընթացակարգով չի անցել, մեկ հոգու ստորագրությամբ է եղել:

Ինչո՞ւ հանկարծ այդ աշխատանքային կանոնակարգ կոչվածը այդպիսի մեծ ընթացակարգով է անցնում՝ ՍԴ, հետո՝ Ազգային Ժողով, ինչու…Պատճառը մեկն է՝ այս ամբողջ գործընթացները, որ տեղի են ունեցել, հիմա հասել են մի հանգրվանի, որով այս մարդը, որ դեռեւս երկրի կառավարության ղեկավարն է, բոլորին ներգրավում է հանցանքի մեջ, որպեսզի ինքը միայնակ հանցավոր կամ հանցագործ չլինի: Հակառակ պրոցես է տեղի ունեցել… ՍԴ-ում Սահմանադրությունն են ուզում հարմարեցնել ինչ-որ մի փաստաթղթի…»:

Բագրատ սրբազանը հավելեց, որ իր գլխավորած շարժումն ամեն ջանքով կանգնեցրել է ՀՀ պետականության կորստի վերջնականացումը. «Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է…

Այո, մենք այս պահին չհաջողեցինք կանգնեցնելու Կիրանց-Ոսկեպար հատվածի հանձնման աղետը, սակայն, կարծում եմ, հաջողեցինք, ինչ-որ իմաստով կանգնեցնելու այն ընթացքը, որը պարունակում էր այսպես կոչված անկլավների հանձնումը, նոր տարածքների զիջումը եւ հենց այս վերջին աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին, ինչու ոչ՝ նաեւ Ադրբեջանից պարտադրված դավադիր ծրագիրը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031