«Կարող ենք այստեղից խոսել՝ դա հնարավոր չէ, Անկախության հռչակագիրը միշտ կա, այն ոչ ոք չի կարող չեղարկել։ Իրականությունն այլ է։ Եկեք՝ չփորձենք թաքնվել։ Իրականում, տեղի է ունեցել որեւէ բան եւ այդ որեւէ բանը պետք է ճիշտ գնահատական ստանա»,- խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ քանի դեռ տեղի ունեցածին ճիշտ գնահատական չի տրվել՝ ամենը ժամավաճառություն է։
Իսկ տեղի ունեցածին իր գնահատականը հետեւյալն է․ «ՀՀ ՍԴ անվանումը կրող մարմինը որոշում է ընդունել, որ ՀՀ Անկախության հռչակագիրը չի հանդիսանում ՀՀ Սահմանադրության մաս եւ չի գործում որպես գործող իրավական ակտ։ Ուզում եք ասեք՝ կարող էր, ուզում եք ասեք՝ չէր կարող, ուզում եք ասեք՝ լավ է արել, վատ է արել․ դա օբյեկտիվ իրականություն է։ Այդ որոշման մեջ, ուղղակիորեն արձանագրել է, որ ՀՀ սահմանադրական, իրավական համակարգի մաս չի կազմում Անկախության հռչակագիրը»։
Արամ Օրբելյանը խնդիրը դիտարկում է այն համատեքստում, որ ՍԴ-ն իրավունք չուներ նման որոշում կայացնելու եւ ՍԴ որոշումը իրավաչափ չէ․ «ՍԴ-ն կայացնում է մի որոշում, իրականացնում է մի գործընթաց, որի իրավունքը չունի։ Դա կոչվում է՝ պետական հեղաշրջում։ Դա քրեորեն պատժելի արարք է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ այսօր խորհրդարանում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար: Խնդիրը վերաբերվում է ՀՀ-Ադրբեջանի սահմանազատման-սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային