Հոկտեմբերի 21-ից 27-ը Ալբանիայի մայրաքաղաքում անցկացվելու է հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանը Տիրանայի մրցագորգում ներկայացնելու է 10 դասական եւ 9 ազատ ոճային ըմբիշ: Նրանք են:
Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Արայիկ Թոփալյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Արման Վարդանյան, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մարտիկ Պետրոսյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Վիգեն Նազարյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ալբերտ Վարդանյան:
Ազատ ոճ. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Լեւիկ Միքայելյան, 65 կգ՝ Հայկ Աբրահամյան, 70 կգ՝ Տիգրան Ղազարյան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հայկ Պապիկյան, 86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան, 92 կգ՝ Կնյազ Իբոյան, 125 կգ՝ Լյովա Գեւորգյան:
Մ 23 աշխարհի առաջնության ավարտից հետո նույն տեղում կմեկնարկի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կունենա երկու ոճերի 4-ական ըմբիշ:
Կարդացեք նաև
Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Մանվել Խաչատրյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 72 կգ՝ Հայկ Մելիքյան, 82 կգ՝ Կարեն Խաչատրյան:
Ազատ ոճ. 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 92 կգ՝ Իգոր Սարգսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ