Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն քողարկված մեսիջ է հղել մեզ, որ իրենք խժռվելու են, իրենք խժռվել կարող են․ Անկախության հռչակագիրը խժռվել չի կարող»․ Ալեքսանդր Կոչուբաեւ

Հոկտեմբեր 17,2024 14:10

«Եկել եմ ասելու, որ պետք է հանգստանալ․ Անկախության հռչակագիրը ոչ ոք չի կարող չեղարկել, վերացնել կամ այլ մանիպուլյացիաների ենթարկել եւ խնդիրը պաթոսի, հայրենասիրության մեջ չէ։ Խնդիրը իրավաբանության մեջ է»,- այսօր խորհրդարանում հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվելիք սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը։

Իրավաբանության տեսանկյունից, ըստ բանախոսի, ոչ միայն որեւէ պաշտոնյա չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը, այլ ժողովուրդը, քանի որ իրականությունը ֆիզիկապես անհնար է վերացնել, չեղարկել։ 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ հայ ժողովրդի հռչակած անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի։ Ըստ նրա, 1990 թվականի օգոստոսի 23-ի որոշումը կայացած փաստ է, պատմական իրողություն։

Իսկ թե ինչո՞ւ է հարցը շահարկման առարկա դարձել, ըստ Կոչուբաեւի, ՔՊ-ն եւ Ադրբեջանի ղեկավարությունը ուզում են փոխել մեր ընդհանուր նպատակները եւ պետության հիմնարար սկզբունքները՝ Հայ դատը, պահանջատիրությունը, Արցախի հետ վերամիավորման հեռանկարը։ Սա, իր գնահատմամբ, ձեռնտու է մեր եւ արեւմտյան, եւ արեւելյան հարեւաններին։

Հիշեցնենք, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ այսօր խորհրդարանում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար:

Կոչուբաեւը հիշեցնում է՝ հեղափոխությունն է խժռում իր զավակներին եւ այս համատեքստում, ենթադրում է․ «ՍԴ-ն քողարկված մեսիջ է հղել մեզ, որ իրենք խժռվելու են, իրենք խժռվել կարող են․ Անկախության հռչակագիրը խժռվել չի կարող»։

«Տագնապի մի մատնվեք․ այս փաստաթուղթն իրողություն է, պատմական իրողություն է, չպետք է տուրք տալ այն անհիմն պնդումներին, որ չեղարկվել է Անկախության հռչակագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ հակառակը պնդողները թելում են մեր թշնամիների թելը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031