Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոսպոտրեբնադզորը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված սննդային հավելումների ավելի քան 118 000 տուփ, որոնք սիմետիկոն և մելատոնին են պարունակում

Հոկտեմբեր 17,2024 14:27

«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված կենսաբանական ակտիվ հավելումների ավելի քան 118 000 փաթեթ, որոնք սիմետիկոն (մետեորիզմը նվազեցնող դեղամիջոց) և մելատոնին (ցիրկադային ռիթմերը կարգավորող հորմոն) են պարունակում: Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ սննդային հավելումների բարեխիղճ արտադրողները ներգրավված են նման հավելումների հայտնաբերման աշխատանքներում. օգնում են որոնել արգելված նյութեր և դեղաչափեր պարունակող հավելումներ։

Ինչպես նշում է «Ռոսպոտրեբնադզոր»-ը, սննդային հավելումներում արգելված են սինթետիկ դեղամիջոցները և հորմոնները (սիմետիկոն և մելատոնին), որոնք էական սննդային գործոններ չեն: 

«Սիմետիկոնն ու մելատոնինը գրանցված են որպես դեղագործական նյութեր և անկախ դեղամիջոցներ», – նշել է Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչը։

Ընդհանուր առմամբ, ծառայությունը հայտնաբերել է 48 սննդային հավելում, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության ակտերի պարտադիր պահանջներին։

«Վերահսկողության միջոցառումների առումով շուկայում մեծ «մաքրում» է սկսվել. մելատոնին, սիմետիկոն, վիտամին D 5000 IU  և այլն: Արտադրանքը մեծ քանակությամբ հետ է կանչվում», – Bioprom ֆորումում ասել է Սննդային հավելումների արտադրողների միության գործադիր տնօրեն Ալեքսանդր Ժեստկովը:

ԵԱՏՄ երկրները հիմնականում կիրառում են սննդային հավելումների գրանցման միասնական ստանդարտներ, իսկ Ռոսպոտրեբնադզորը կարող է չեղյալ համարել անհատական սննդային հավելումների պետական գրանցումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031