Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ակնարկով անդրադարձավ Ազգային ժողովում ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
«Երբ մենք խոսելու առիթներ ենք փնտրում ու ստեղծում, հետո մի իքս պահի պարզվում է, որ մենք խոսել չգիտենք։ Էն, որ սկսեցինք դպրոց կառուցել, տեսանք, որ դպրոց կառուցել չգիտենք, սկսեցինք ինչ-որ բաներ անել, տեսանք դա էլ չգիտենք: Հեսա կպարզվի, որ մենք խոսել էլ չգիտենք, որովհետեւ հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի։ Ու սա շատ լուրջ պրոբլեմ է, մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում։ Եվ մենք պետք է վերադառնանք բովանդակություններին, խոսելու կուլտուրային։ Պետք է խոսենք այս մասին՝ լավ, մենք կարողանո՞ւմ ենք հարց քննարկել, թե՞ ի վիճակի չենք որեւէ հարց քննարկել»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ