Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը՝ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի մասին․ «Քաղաքական դիսկուրսը ավելի հանգիստ ու կառուցողական պետք է լինի»

Հոկտեմբեր 17,2024 13:46

«Հանրային լսումները շատ կարեւոր մեխանիզմ է՝ բարձրաձայնելու ու լսելու հասարակության մեջ տեղի ունեցող հարցադրումները եւ եւս մեկ անգամ շեշտադրելու, թե որն է մեր քաղաքականությունը հանցավորության, թմրամիջոցների դեմ պայքարի առումով։ Իհարկե, բոլորս էլ ակնկալում ենք, որ թե հանրային լսումները, թե ընդհանրապես քաղաքական դիսկուրսը մեր երկրում շատ ավելի հանգիստ, կառուցողական, ավելի բովանդակությանը վերաբերելի պետք է լինի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների եւ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ՔՊ-ական պատգամավորներն իր դեմ էլ ստորագրահավաք կնախաձեռնեն, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Ոչ, մտավախություն չունեմ»։

Անդրադառնալով սեզոնային գրիպի մասին հարցին՝ նախարարն ասաց, որ այս պահին ակտիվություն չկա, սեզոնին բնորոշ է, բայց հանգիստ իրավիճակ է։ «Բայց սա չի նշանակում, որ առջեւում դեռ նման ռիսկ չունենք։ Ուստի եւս մեկ անգամ հորդորում եմ՝ համեցեք, պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից. Անահիտ Ավանեսյանը կուսակցության վարչության նիստում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031