Մեկօրյա հանգստից հետո շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մասնակիցները վերսկսել են պայքարը չեմպիոնի տիտղոսի համար:
Կանանց մրցաշարում շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը: Նա հինգերորդ տուրում սեւ խաղաքարերով պարտության մատնեց միջազգային վարպետ Աննա Զատոնսկիխին եւ 3,5 միավորով միանձնյա ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում:
Տղամարդկանց առաջնության երկրորդ հատվածը հաղթանակով նշանավորեց գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը Սեմ Շեքլանդի նկատմամբ առավելության հասնելով՝ իր անվան դիմաց գրանցեց 2,5 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Կարդացեք նաև
Գրիգորի Օպարինի հետ ոչ-ոքի արեց Սամուել Սեւյանը, որը նույնպես ունի 2,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ