Մերժելուց հետո ի՞նչ է արվելու, ի՞նչ ենք անելու, որպեսզի հասնենք ձեր ներկայացրածին․ հարցն այսօր խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ուղղեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ մեջբերելով իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, որ ՀՀ-ի կողմից ընդունված օրենքները ենթակա են միջազգային օրենքներին։
«Նաեւ Անկախության հռչակագրի դրույթները կարող են ենթակա լինել միջազգային պայմանագրերի այդ պահանջներին»,- նկատեց Արամ Սարգսյանը։
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող ներքին օրենսդրությամբ հիմնավորել միջազգային փաստաթղթերի ստորադասումը։ Իր գնահատմամբ՝ դա աբսուրդ էր, քանի որ Վիեննայի պայմանագրի համաձայն, հետին թվով չի կարող․ այսինքն, այն դեպքում, երբ փաստաթուղթն ընդունվել է, ՀՀ-ն էլ վավերացրել է․ «Հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆռռացրել է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ այսօր խորհրդարանում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ