Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ իրականացվել է ժողովրդագրական իրավիճակի համապարփակ եւ համալիր վերլուծություն։ Ըստ ռազմավարության՝ Հայաստանը ձգտում է մինչեւ 2024 թվականը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20 տոկոսի կրճատման, բնակչության երիտասարդացման 30 տոկոս աճի, ինչպես նաեւ մարդկային զարգացման ինդեքսի զգալի խթանման։ «Ռազմավարությունն ակնկալում է ցանկալի մակարդակի մոտ պտղաբերության ցուցանիշ, աղքատության կրճատում, մահացության նվազում եւ կյանքի ավելացում»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտագաղթի պատճառներին․ «Արտագաղթ երեւույթը, որը Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծ պրոբլեմն է, բավարար չափով ուսումնասիրված չէ։ Մենք պետք է հասկանանք՝ ինչպես եւ ինչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետեւյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ։ Երկրորդը, բարեկեցության մեջ մտնում է ազատությունը։ Ես գոնե տասնյակ դեպքեր տեսել եմ, երբ եվրոպական հյուրանոցներում գալիս է մատուցող ու սկսում հայաստանյան հայերենով շփվել։ Հարց է ծագում՝ բա ինչո՞ւ ես արտագաղթել, ի՞նչն է պատճառը, Երեւանում հյուրանոցում մատուցողի տեղ չկա՞ աշխատելու, որ եկել ես, այստեղ ես աշխատում։ Հետո պարզվում է, որ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկն արտագաղթել է իր ականջին օղ կախելու պատճառով, մյուսն արտագաղթել է այն պատճառով, որ խաշ չի սիրում, քյաբաբ չի սիրում»։
Փաշինյանը նշեց, որ չկա ամբողջական պատկերացում արտագաղթի մասին։ «Մենք անընդհատ կենացներ ենք ասում՝ Սփյուռքը գա, Սփյուռքի ներուժը օգտագործենք։ Ինչի՞ համար գան, կներեք էլի, էդ ո՞վ է Բրյուսելում իր հանդարտ կյանքը թողնելու, գնա ապրի Մովսես գյուղում կրակոցների տակ։ Ցույց տվեք 10 նման դեպք, որ 30 տարվա ընթացքում տեղի է ունեցել»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ