Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

Հոկտեմբեր 17,2024 13:34

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։  

Ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը  կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։

Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահի,  Fundacja Polsko-Ormiańska լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Սերգեյ Փարաջանովի ինքնատիպ արվեստը ներկայացնող ցուցահանդեսը գրավել է լեհ արվեստասեր հանրության ուշադրությունը. այն գործելու է մինչև 2025 թ. հունվարի 12-ը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031