Հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) նախագահ Թամարա Ուիթթեսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին։
Կարևորվել են մասնավորապես պառլամենտարիզմի զարգացման, երիտասարդների մասնակցության և քաղաքացիական հասարակության աջակցության, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված ծրագրերը:
Դեսպանը ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները և ՀՀ հանձնառությունն այն ավարտին հասցնելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն