Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Գետամեջ համայնքում գտնվող եկեղեցու հարեւանությամբ բնակվող Մ.Ա.-ն հուշարձանի պահպանական գոտու սահմաններում կատարել է քանդման աշխատանքներ:
Ըստ նույն աղբյուրի, այդ աշխատանքների պատճառով անհետացել են տարածքում առկա տապանաքարերը, վնասել եկեղեցու պատերը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՔԿ Նաիրիի քննչական բաժին: Հավելենք, որ Գետամեջի եկեղեցին թվագրվում է իբրեւ 14-րդ դարի կառույց:
Կարդացեք նաև
Գետամեջ գյուղի լուսանկարը՝ Վիքիպեդիայից