«Ազատություն». Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե խոշոր քաղաքի քաղաքապետարանի շենքին իսրայելական երեկվա ավիահարվածներից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքապետը, հաղորդում է Reuters-ը։
Իսրայելական օդային հարվածների մեկնարկից ի վեր սա ամենամեծ հարձակումն է Լիբանանի պետական ենթակառուցվածքին։
Հաղորդվում է նաև ավելի քան 50 վիրավորի մասին։
Լիբանանի պաշտոնյաները դատապարտել են միջադեպը՝ շեշտելով, որ Իսրայելի արշավը «Հըզբոլահ»-ի զինված խմբավորման դեմ այժմ տեղափոխվում է լիբանանյան պետության տարածք։
Կարդացեք նաև
Իսրայելցիները «դիտավորյալ թիրախ են դարձրել քաղաքային խորհրդի նիստը՝ որը քննարկում էր իսրայելական հարձակումների հետևանքով տեղահանված մարդկանց օգնելու հարցը», – հայտարարել է ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: