2010 թվականին, երբ ՍԴ-ն քննում էր հայ-թուրքական արձանագրությունները, Անկախության հռչակագրի հիմքով էր, որ ՍԴ-ն ՀՀ ինքնիշխանությունը պահպանեց․ այսօր խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հիշեցրեց ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությունները՝ Սահմանադրությունները, նրանց նախաբանները փոփոխելի են, Անկախության հռչակագիրն անժամանցելի է։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ այսօր խորհրդարանում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար:
Դառնալով մեր օրերին եւ ՀՀ-Ադրբեջանի սահմանազատման-սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը, Գեղամ Մանուկյանը նկատեց՝ հակառակ իր լիազորություններին ՍԴ-ն համարձակություն ունեցավ եւ «հարձակվեց» Անկախության հռչակագրի վրա։
«Ոչ ՍԴ-ն, ոչ անգամ համաժողովրդական հանրաքվեն, չեն կարող վերափոխարկել, անգամ մեկ տառ փոխել 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը նաեւ նկատեց, որ ՍԴ որոշման որոշ կետեր մեկ առ մեկ կրկնում են 2024-ի օգոստոսի 23-ի՝ անկախության առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որը փաստում է, որ ՍԴ-ն ոչ թե իրավական վճիռ է կատարել՝ տալով սահմանադրությունից բխող իրավական գնահատական, այլ իշխանության քիմքին հարմար քաղաքական գնահատական է տվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ