Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն թե Նիկոլ Փաշինյանին բան չպատահի, մնացածն անկարևոր են». Րաֆֆի Ասլանյան

Հոկտեմբեր 17,2024 12:09

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով շարասյան ղեկավար կազմի նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասով երեկ ԱԺ-ում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ շատ լավ գիտի իմ հրապարակային ելույթները, բայց դատախազությունը փաստերի վրա է հենվում, իսկ յուրաքանչյուր գործով դատախազությունը մինչև վերջ գնում է ապացույցների բավարարության տեսանկյունից։

Յուրաքանչյուր իրավաբանի համար ակնհայտ է, որ ապացույցների անբավարարության մասին խոսել կարելի է միայն այն դեպքում, երբ ջանասեր քննությամբ սպառվել են ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։ Մինչդեռ, սույն պարագայում վարույթի ընթացքի համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր գործողություններն են կատարվել, ուստի տևական նախաքննության ընթացքում դրսևորված բացահայտ անգործության արդյունքում կայացվել են ավտոշարասյան ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հապճեպ, վաղաժամ որոշումներ, որի շարժառիթների վերաբերյալ ողջամիտ դատողությունները թողնում եմ տրամաբանող մարդկանց։

Ավելին ասեմ, ըստ էության՝ հսկող դատախազը որոշմամբ նաև հետևության է հանգել, որ ՀՀ կառավարության որոշմամբ շարասյան ղեկավար կազմի համար սահմանված՝ ավտոմեքենաների արագության մասով անձնական պատասխանատվությունը վերաբերում է բացառապես ավտոմեքենաների ներսում գտնվող անձանց ֆիզիկական անվտանգությանը, այլ ոչ թե հետիոտների կյանքին ու առողջությանը։ Այլ կերպ ասած՝ միայն թե Նիկոլ Փաշինյանին բան չպատահի, մնացածն անկարևոր են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031