Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովայի երեկվա հայտարարությունները՝ ինքնախոստովանական ցուցմունք Արցախի կորստի հարցում Ալիեւի հետ համագործակցության վերաբերյալ. Գայանե Աբրահամյան

Հոկտեմբեր 17,2024 11:28

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունները լկտիության նոր բարձունք գրավեցին, ու չնայած դրանք խիստ զայրացնող էին` ակնհայտորեն ինքնախոստովանական ցուցմունք Արցախի կորստի հարցում Ալիեւի հետ համագործակցության վերաբերյալ, բայց նաեւ մեզ կարեւոր բան հուշող, առ այն, թե առաջիկայում ռուսական հիմնական նարատիվներն ինչ ուղղությամբ են տանելու, որը կարծում եմ դառնալու է հաջորդ ընտրությունների քարոզարշավի ռուսական քաղաքական պրոքսիների բացահայտման հիմնական լակմուսի թուղթը։

ՌԴ ԱԳՆ տիկինը լկտիությամբ պնդում է, որ «բազմիցս խոսել ենք եւ շեշտել Ադրբեջանի ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ քայլերը իրենց տները լքած բնակչության վերադարձի համար» ու մեղադրում է ՀՀ իշխանություններին, այսինքն իրենք պահել էին Արցախի բնակչության անվտանգությունը, ՀՀ իշխանությունն էլ բռնի դուրս բերեց արցախցիներին ու հիմա էլ չի թողնում վերադառնան, մինչդեռ ինչպես տիկինը պնդում է հաջորդիվ. «Վերադարձի հնարավորությունը ԵՂԵԼ Է ԵՒ ԿԱ»։

Սա իրապես ամենավերջին սանձարձակ պահվածքն է` խաղալով հարյուր հազարից ավելի արցախցիների անսփոփ ցավի ու ողբերգության հետ, հատկապես մի երկրի ներկայացուցչի կողմից, որը ստանձնել էր պարտավորություն պաշտպանելու արցախցիների անվտանգությունը։

Բայց Զախարովան հիմա բոլորովին պատահական չէ այս թեման այսպես մեկնաբանում, սա շարունակությունն է Վրաստանում արդեն մեծ թափով տարածվող ռուսական նարատիվների, թե բա` Աբխազիան հետ կբերենք, եթե ԵՄ գնաք Ուկրաինա կդառնաք, սարսափելի նկարներով վախեցնելով բնակչությանը եւ այլն, նույնը Հայաստանում են անելու, նույն վախերի ու զգացմունքների վրա խաղալով, վերադարձի մասին խոսելով, գուցե անգամ կազմակերպելով ու հավաքագրելով վերադառնալ ցանկացողներին… սրանով լուծելու են մի քանի հարթության հարցեր, որոնք բոլորն էլ Հայաստանի ու հայերիս համար կործանարար են լինելու, այնպես որ ԶԳՈՆ եղեք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031