Փաշինյանի կառավարման ժամանակահատվածն աչքի է ընկնում տոտալ ձախողումներով։ Բոլոր ոլորտներում: Բայց մի ոլորտում այս իշխանություններն իսկապես աճ գրանցել են, ընդ որում՝ շոշափելի: Խոսքը հանցավորության աճի մասին է: Ընդհանուր առմամբ, միշտ էլ հանցավորության մակադակը լուրջ խնդիր է եղել Հայաստանի համար, սակայն Փաշինյանի օրոք այն ուղղակի ռեկորդային չափերի է հասել։ Եթե հանցագործությունների թիվը համեմատենք նախկին երեք նախագահների օրոք եղած մակարդակի հետ, ապա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարման շրջանում դրանց թիվն էականորեն աճել է, ավելին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիների և Ռոբերտ Քոչարյանի կառավարման բոլոր տարիների համեմատ 2023 թվականին աճը գրեթե քառապատկվել է, իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների համեմատ՝ կրկնապատկվել, որոշ տարիների համեմատությամբ՝ եռապատկվել։
Այսինքն, նորանկախ Հայաստանի պատմության մեջ հանցավորության այսպիսի մակարդակ երբեք չենք ունեցել։ Թվեր այստեղ չենք ներկայացնի. թե՛ ՆԳ նախարարը, թե՛ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել են դրանք, ցանկության դեպքում կարելի է գտնել: Իրավիճակն այն աստիճանի է հասել, որ դա նույնիսկ իրավապահ համակարգի ղեկավարներն են ստիպված դա խոստովանել՝ որքան էլ փորձեն դրա համար «արդարացումներ» փնտրել։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։