Լրահոս
Օրվա լրահոսը

Պեդրո Զարոկյան. «Մի 4-5 ամիս առաջ սկսել եմ այդ գործընթացը, դրա հետ կապված՝ քրեական գործ են հարուցել». «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2024 10:33

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է ավագանու ընդդիմադիր` «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, սփյուռքահայ Պեդրո Զարոկյանին մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնել։ Հարցը ՔՊ-ի օրակարգում է։

Պեդրո Զարոկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում իրեն մանդատից զրկելու մտադրության մասին երեկ ասաց՝ խոսքի ազատությունը ցանկանում են զսպել․ «Ուրիշ ի՞նչ հիմք կարող է լինել, բոլոր նիստերին եղել եմ, հանձնաժողովի նիստերին  եղել եմ, չգիտեմ՝ ինչ հիմքի վրա են ինձ ուզում հանել»։ Նա նշեց, որ ավագանու նիստից հետո իրեն ոչ ոք չի մոտեցել, իր հետ չեն խոսել․ «Եթե ինձ չզրկեն, ես նույնձեւ՝ սուր-սուր ելույթներ կունենամ, քանի որ խոսքի ազատությունը կա, ես այն օգտագործելու եմ, իրենց իրենց տեղն եմ դնելու, գող-ավազակներն էստեղից պետք է հեռանան, կա՛մ ես եմ հեռանալու, կա՛մ Ավինյանը, ես իմ խոսքի ազատությունը պետք է մինչեւ վերջ օգտագործեմ, ինքն իրավունք չունի քաղաքապետ աշխատի, թալանչին իրավունք չունի։ Փոխքաղաքապետ Փամբուխչյանի հայրը 4 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ թոշակառու մարդը, ու ասում է՝ «Սպայկա»-ն է հովանավորել։ «Սպայկան», ասում էին, Միշիկինն ա, հիմա Միշիկին հանել են, իրենք փայ դարձան «Սպայկայի» մեջ։ Փաստորեն, իրենք փայ են մտել Միշիկի հետ, ու Միշիկի ձայնը դուրս չի գալիս։ Մյուս թալանչիներին հանեցին, իրենք դարձան թալանչի»։

– Մտավախություն չունե՞ք, որ Ձեր գլխին ինչ-որ բան կսարքեն։

– Դե, արդեն ամեն ինչ փորձում են։ Ճիշտն ասած, ես լիքը գործեր եմ տվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ կանաչապատման ՀՈԱԿ-ի վերաբերյալ եւ այլն։ Ու ինձ մի շաբաթ առաջ զանգեցին հակակոռուպցիոնից, ասացին՝ կանչում են որպես վկա։ Ես էլ ուրախացա, ասացի՝ ինչ լավ է, վերջապես գործին ընթացք են տվել, բայց այլ բան ստացվեց․․․․ Իմ հողամասում՝ սահմանամերձ Բագարան գյուղում, 4-5 տարի առաջ ջրամբար էի սարքել ու մինչեւ 2025 թիվը կարող եմ օրինականացնել ու մի 4-5 ամիս առաջ սկսել եմ այդ գործընթացը, դրա հետ կապված՝ քրեական գործ են հարուցել։ Հիմա ասում են՝ գյուղապետը չի արգելել շինարարություն անել։ Դուրս է գալիս՝ քաղաքապետարանում բոլորին պետք է ձերբակալեն, այսինքն՝ ով անօրինական շինություն է անում, հետո օրինականացնում է, այդ քաղաքապետին կամ թաղապետին պետք է բռնեն։ Գյուղապետն էլ է զարմացել, ասում է՝ բոլոր գյուղերում նույն վիճակն է, իմ վրա են քրեական գործ հարուցել, շինությունը եղել է, հետո՝ օրինականացվել։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031