Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանը պնդում է, որ լրագրողին ասել է. «Էդ պարսկուհու գեղեցկությունդ չլիներ՝ շատ ավելի խիստ կարտահայտվեի»

Հոկտեմբեր 17,2024 10:28

«Մի խումբ լրատվամիջոցներ Քնար Մանուկյանի նախաձեռնությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են, որ ես ներողություն խնդրեմ Քնար Մանուկյանից՝ իրեն վիրավորելու համար։  Ինձ ճանաչողները գիտեն, որ ես միշտ հասանելի եմ լրատվամիջոցների համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանը՝ գրառման մեջ փաստացի կրկնելով այն որակումները, որոնք հիմք էին հանդիսատել լրագրողական կազմակերպությունների հայտարարության համար:- Ես անչափ կարևորում եմ լրագրողի աշխատանքը, բայց ավելի քստմնելի, զզվելի, սրիկայական պահվածք, քան Քնար Մանուկյանինն էր «Ժողովուրդ» թերթի տաղավարում չեմ հանդիպել։

Մի կողմ թողնելով սեփական օջախում հյուրընկալության էլեմենտար կանոնների պահպանումը (գիտակցաբար աղավաղված, կեղծված փաստերով հարցադրումներ) պետք է նշեմ, որ նենգաբար, ստորաբար, լրագրողական էթիկայի խախտումով չի հրապարակում հարցազրույցի վերջնամասը՝ հատուկ խոստանալով, որ ամբողջականությունը չի խախտի։

Քնար Մանուկյանի հետ միջադեպի ժամանակ ասում եմ հետևյալը. «Էդ պարսկուհու գեղեցկությունդ չլիներ՝ շատ ավելի խիստ կարտահայտվեի»: Սա էլ է աղավաղում»:

Իսկ թե իրականում ինչպես է ընթացել հարցազրույցը՝ դիտեք տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031