Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու կոչերով իշխանության եկած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», թաթախված է կոռուպցիայի մեջ:
«Մեկ այլ օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի շենքում թևածում է միտքը, որ թանկ գնված ավտոբուսների սպասարկումն իրականացնում է մի ընկերություն, որը կապված է նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի հետ։ Հիմա այդ ընկերությունն ահազանգում է, թե իր դեմ ռեկետ են իրականացնում, որպեսզի ավտոբուսների սպասարկելու գործառույթն այս տարվա հունվարից տրվի այլ ընկերության, որն էլ, շուտով կբացահայտվի, թե ում է փոխկապակցված»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հսկայական գումարների մսխում է տեղի ունենում նաև կարմիր կետագծերի թանկացման արդյունքում ձևավորված բյուջեից։
Ըստ Մանուկյանի՝ թեև այս տարվա 8 ամսվա ընթացքում կարմիր կետագծերից հավաքագրվել է 600 միլիոն դրամ տուրք, սակայն դա չի բերել կենտրոնի բեռնաթափման։
Կարդացեք նաև
«Իրենք գումարներն ուղղակի մսխում են՝ նույն ճանապարհը երկու-երեք անգամ ասֆալտ են անում. մեկ Կառավարությունն է ասֆալտ փռում, հետո նույն տեղն ասֆալտապատում է Երևանի քաղաքապետարանը»,- ասաց Մանուկյանը։
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում