Ակնհայտ է, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորությամբ չի ընկալել, թե ինչ են իրենցից ներկայացնում խորհրդարանական լսումները եւ ինչի համար են դրանք կազմակերպվում: Գործադիրի ներկայացուցիչները, հատկապես խորհրդարանական երկրում, կանչվում են խորհրդարան հենց այն նպատակով, որ պատգամավորներն ու մյուս ներկաները «ռեպլիկներ բաց թողնեն», տվյալ դեպքում՝ ուժայինների գործունեության վերաբերյալ: «Ռեպլիկներին», թեկուզ եւ ոչ կոռեկտ, անվրդով, չանձնավորված պատասխանելու մշակույթը մեզանում դեռեւս չի ձեւավորվել:
Բայց, մյուս կողմից, դատելով ՔՊ-ականների բուռն արձագանքից, խնդիրն այս շաբաթ չի առաջացել: Արդարադատության նախկին նախարարի պատմությունը, ինչպես նաեւ Էլցանցի հետ կապված քննարկումը ու դրան հետեւած հրաժարականները, վկայում են այն մասին, որ ՔՊ-ի առավել հավակնոտ եւ, այսպես ասած, «խարդավալից» մասի եւ, մյուս կողմից, լայն իմաստով, բյուրոկրատիայի միջեւ առաջացել են լուրջ հակասություններ: Այնպես որ, բացառված չէ, որ այդ ամբողջ աղմուկն ուղղված է նրան, որ էլցանցը հանձնեն ավելի «ՔՊ-ամետ» օլիգարխի, իսկ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվի «քաղաքական թիմի ներկայացուցիչը» կամ այդ «քաղաքական թիմին» շատ մոտ մի անձնավորություն:
Բայց ավելի շատ, քան անձեր, ինձ հետաքրքիր են ինստիտուտները: (Դրանց վերլուծության համար է, չէ՞, մեր հայրենակից Աջեմօղլուն երկու այլ տնտեսագետների հետ ստացել Նոբելյան մրցանակ): Եվ այդ համատեքստում թույլ տվեք հարցնել՝ ո՞րն է պատճառը, որ մեր իրավապահ համակարգն այսօր աշխատում է ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր առնվազն 50 տարի առաջ: Այդ թվում՝ կալանքը որպես ճնշման միջոց օգտագործելու առումով:
Ասում եմ՝ 50 տարի, որպես մեկնակետ վերցնելով իմ գիտակից տարիքը՝ դրանից առաջ էլ էր նույնը, եթե ոչ ավելի վատ: 50 տարի առաջ ո՛չ պարոն Քյարամյանն էր ծնվել, ո՛չ էլ տիկին Վարդապետյանը: Հետեւաբար, խնդիրը ոչ թե ինչ-որ անհատի չար կամքն է, այլ չբարեփոխվող համակարգը, ինստիտուտները: Այսինքն, ավելի հռետորական դարձնեմ իմ հարցը՝ ինչո՞ւ բարեփոխումների մասին 33 տարվա խոսակցությունները բլեֆ դուրս եկան:
Կարդացեք նաև
…Քանի որ ես չունեմ բացառիկ ծառայություններ հայրենիքիս առաջ, եւ իմ կուրծքը զարդարված չէ բազմապիսի մեդալներով, հանգիստ կարող եք իմ ասածների վերաբերյալ «ռեպլիկներ բաց թողնել»: Դա նույնիսկ խրախուսելի է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ախր ես Նիկոլ Փաշինյանի համար էլ եմ ասել ,երբ գյուղից ուսանող է գալիս Երևան սովորելու, պետք է պարտադիր պայման լինի,որ նա վերադառնա գյուղ։
Քաղաքի օդը նրանց վրա չի գալիս։
Համ էլ գյուղերն են դատարկվում։
Ինչքան լավ կլիներ,որ պարոն Քարամյանը իրենց գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա դասավանդեր,կամ իրենց գյուղի կարմրաթուխ ուչաստկովին լիներ,առավոտյան և երեկոյան հանդում աշխատեր։ Բոլորս և կարևորը նա, երջանիկ կլինեինք։
Երանի թէ միայն այդ լինէր, որ «բլեֆ դուրս եկաւ»…
Ամբողջ սխալը հենց այն է,որ մենք փորձում ենք հարցը անձնականից տանել դեպի ինստիտուտներ։
Էկեք մտովի էքսպերիմենք անենք,ԱՄՆ ի ինստիտուտներում աշխատող անձանց փոխարինենք մեր ազգի սերուցքով։
Դեմոկրատներին’ ՔՊ ով
Հանրապետականներին’ Քոչարյան և ընկերներով։
Իլոն Մասկին’Գռզոյով և Սամվել Ալեքսանյանով։
Հասարակությանը’ իմ նման խելոքներով
եվ կտեսնենք,որ այդ ինստիտուտները պարզապես չեն աշխատի։