Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. Մարիա Զախարովա

Հոկտեմբեր 16,2024 23:13

ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ռուսաստանը Ադրբեջանի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղից փախստականների հարցը, նրանք տուն վերադառնալու հնարավորություն ունեն. պնդել է նա. «Ինչին մենք իրոք ապրումակցում ենք՝ իրենց տները լքած մարդկանց ճակատագիրն է: Որոնց կյանքը դասավորվել էր, ձևավորվել, իսկ ոմանց մոտ՝ սկսվել էր այնտեղ: Մարդիկ այնտեղ հուղարկավորված մտերիմներ, հարազատներ ունեն, ընտանիքների ամբողջ կյանքը, ընտանիքների պատմությունն է այդ վայրի հետ կապված: Դա վիթխարի ողբերգություն է, որում, դուք էլ հասկանում եք, շատ տեսանկյուններ և նրբերանգներ կան»:

«Մենք մեկ անգամ չէ, որ մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը՝ ուղղված հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն: Ես ազնվորեն կասեմ ձեզ՝ այդ հարցը բարձրացնում ենք ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումներում, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ», – վստահեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան պնդել է. «Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է… Վերադարձի հնարավորություն եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար պետք է օգտվել այդ հնարավորությունից: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այն ախր կա»:

«Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել պաշտոնական Երևանի գործողությունները, թե ինչ է արվել նրանց կողմից, այս հարցը պետք է տալ նրանց։ Ես ներկայացնում եմ մի երկրի արտաքին գործերի նախարարությունը, որը գիտի, թե ինչ է նշանակում մարդկանց զրկել տնից, և այս առումով շատ բան է արել, այդ թվում՝ այնպիսի բաներ, որոնք դուր չեն գալիս միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031