Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանին ևս ձերբակալելու որոշում է կայացվել․ հայտարարվել է հետախուզում

Հոկտեմբեր 16,2024 22:35

Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի, Գյումրու նախկին ու ներկա փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանի ու Սուրեն Ջանոյանի ձերբակալումներից զատ, ձերբակալման որոշում է կայացվել նաև ԱՄՆ-ում բուժման նպատակով գտնվող Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ։

Այս մասին 1Lurer.am-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վաչե Մխիթարյանը։

Ինչպես ավելի վաղ գրել էր Aravot.am-ը, հղում տալով իր աղբյուրներին ու մեջբերելով խմբագրության ձեռքի տակ հայտնված քրեական վարույթից մի դրվագ, Սամվել Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի՝ պետական սեփականություն հանդիսացող,  սեփականաշնորհման չենթակա հարակից հողերը օտարելու մեղադրանքով։

«Քանի որ այդ հողատարածքները պետական սեփականություն էին հանդիսանում և տրված էին ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝  անհատույց օգտագործման իրավունքով, Սամվել Բալասանյանը իր հետ փոխկապակցված անձի՝ Սուրեն ՍԵպուհի Ջանոյանի միջոցով Պաշտպանության նախարարությունից ձեռք է բերել տվյալ հողատարածքը։ Մեկ տարի անց ձևական առուվաճառքի արդյունքում տվյալ հողատարածքը Սուրեն Սեպուհի Ջանոյանը վաճառել է Խաչատուր Սամվել Բալասանյանին», -եթերում պարզաբանել  է Վաչե Մխիթարյանը՝ հավելելով, որ 2019 թվականին հոկտեմբերին նույն սխեմայով ձևական առուվաճառքով հողամասի մի հատվածն էլ դարձել է Սամվել Բալասանյանի փոխկապակցված անձի՝ Սիրական Մկոյանի սեփականությունը ու երկու ամիս անց դարձյալ օտարվել է Խաչատուր Բալասանյանին։

Սամվել Բալասանյանը որպես մեղադրյալ է  ներգրավել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու երկու դրվագով խոշոր չափով փողերի լվացման համար։ Որդին ևս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ երկու դրվագով խոշոր չափ փողերի լվացման համար։

Քրեական վարույթով անցնում է հինգ անձ։

Վաչե Մխիթարյանը հավելել է, որ ոստիկանությանը հանձնարարվել է Սամվել Բալասանյանին ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031