Սոֆիայում կայացան բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի մենամարտերը:
Տղաների պայքարում Հայաստանն ուներ ութ մասնակից, որոնցից չորսը՝ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ՝ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ՝ Արթուր Սահակյանը եւ 67 կգ՝ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասան մրցակիցների նկատմամբ եւ մտան կիսաեզրափակիչ՝ իրենց համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Երեկ պատվո պատվանդանին իր համար տեղ ապահովել էր աղջիկների հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ