Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու սրտում գտնվող իր տանը դուռը բացելու համար քաղաքացին հայտնվել է քննչականում

Հոկտեմբեր 16,2024 21:15

Գյումրու պատմական կենտրոնում՝ Աբովյան փողոցի թիվ 105 հասցեում, գտնվող տանը շինաաշխատանքներ իրականացնելու համար նշված հասցեի բնակիչ Ռ․Կ․-ի գործը հանձնել են ոստիկանություն։

Բանն այն է, որ Գյումրու պատմական կենտրոնում գտնվող տներում սեփականատերը մի մեխ խփելու անգամ պիտի շինթույլտվություն ստանա, քանի որ այդ տները հուշարձաններ են, այլապես քրեական վարույթներ են նախաձեռնվում։

Ի դեպ, այս հարցը բազմիցս է բարձրաձայնվել «Կումայրի արգելոց-թանգարանի» շենքերով մտահոգ պատասխանատուների կողմից, որոնք երբեմն կողմ  են, երբեմն դեմ նման խստությամբ հարցին մոտենալու համար։ Շատ հաճախ բնակիչը իր իսկ կտուրը վերանորոգելու համար ամիսներով շինթույլտվություն չի կարողանում ստանալ համապատասխան մարմիններից սոսկ այն պատճառով, որ իր տունը համարվում է հուշարձան։ Իսկ շենքերն ու տները խնամքի ու վերանորոգման  կարիք ունեն։

Ինչևէ, սեպտեմբերի 30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության տարածքային գործունեության համակարգման բաժնի ավագ մասնագետ Է․Ղազարյանը՝ հայտնելով, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 105 հասցեում առանց համապատասխան թույլտվության կատարվում են ապօրինի քանդման աշխատանքներ:

Նա տվյալ հասցե մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝  նկատել է, որ տեղական նշանակության պատմամշակութային կառույց հանդիսացող Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 105 հասցեում նշված տան բնակիչ Ռ․ Կ․-ն՝ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության, կատարել է շինարարական աշխատանքներ՝ բացել է դուռ:

Է.Ղազարյանից ընդունվել է հաղորդում, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031