Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Իջևան ավտոճանապարհի բախվել են «Mazda» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները

Հոկտեմբեր 16,2024 20:20

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ին բախվել են «Mazda» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ղ․ Ղ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Կ․-ին. վերջինս և Ղ. Ղ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031