Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին «Կապանի Բ/Կ» -ում վաղ առավոտյան միջադեպ է գրանցվել:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի քաղաքացի Ն. Ս-ն, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել բժշկական կենտրոնի աշխատակիցների հասցեին, տեւական ժամանակ խանգարել կենտրոնի բնականոն աշխատանքը, որից հետո նկատելով ոստիկանության ծառայողներին՝ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և կրկին հնչեցրել հայհոյանքներ:
Ն.Ս-ն նույն օրը ներկայացվել է ոստիկանության Սյունիքի բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով: Դեպքի հանգամանքները ուսումնասիրվում են:
Բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում չցանկացան միջադեպի պատճառների մասին մանրամասներ հայտնել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ