Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» ձևաչափով հանդիպմանը

Հոկտեմբեր 16,2024 19:45

«Ազատություն». Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի երրորդ հանդիպմանը։

«Վրաստանը վաղուց հայտարարել է՝ այս ֆորմատով չի աշխատում», – ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Տարածաշրջանային այս ձևաչափով հերթական հանդիպմանն իր մասնակցությունը Երևանն արդեն հաստատել է․ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը նույնպես հաստատվել է։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Վրաստանը մինչ այս չի մասնակցել հանդիպումներից և ոչ մեկին՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։

Այս հարթակի առաջին նիստը 2021-ին անցկացվեց՝ Մոսկվայում փոխարտգործնախարարները հանդիպեցին, անցած տարի Թեհրանում կայացած նիստն արդեն նախարարների մակարդակով էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031