Շիրակի մարզի Մայիսյան բնակավայրում մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 12-ին, սպանության փորձ է կատարվել։ 17-րդ փողոցի բնակիչներից մեկը՝ Հ․Կ․-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ հայտնելով, որ հարևանի դռան դիմաց իր ավտոմեքենան կայանելու պատճառով հարևանները՝ հայ ու որդի հարձակվել են իր տան վրա։
Զանգի ընթացքում հնչել են վիճաբանության ձայներ։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Հ․Կ-ին որդին՝ Ա․Կ․-ն տեղեկացրել է, որ նույն օրը ժամը 12․05 սահմաններում հարևանները՝ հայր և որդի Զ․Մ-ն ու Հ․Մ․ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իր ու հոր հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, այնուհետ նստել են իրենց պատկանող բեռնատար «Կամազ» մակնիշի մեքենայի ղեկին և վարել իրենց ուղղությամբ`փորձելով վրաերթի ենթարկել իրենց։
Հ․Կ-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, հարևաններին՝ Զ․Մ-ն ու Հ․Մ․ հրավիրել են Շիրակի մարզային քննչական վարչություն: